Կատարի էմիր Տամիմ Բին Համադ ալ Տանին, տղամարդկանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի՝ 3 ամսից մեկ տարվա երկարաձգման մասին օրենք է ստորագրել, կանայք կամավորության սկզբունքով նույնպես կարող են դառնալ զինվորական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով QNA լրատվական գործակալությանը:
Նոր օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած կանայք առաջին անգամ կամավորության սկզբունքով բանակում ծառայելու իրավունք են ստանում:
«Կատարի քաղաքացիները՝ 18-35 տարեկան տղամարդիկ, պարտավոր են զինվորական ծառայության անցնել: Կանանց համար հայրենիքի ծառայությունը կամավոր է», - գործակալությունը մեջբերում է նոր օրենքը:
Զինվորական ծառայությունից խուսափելու համար նոր օրենքով մինչեւ 3 տարի ազատազրկում եւ 50 հազար կատարական ռիալի չափով տուգանք է նախատեսվում:




























