ՌԴ նախագահի երդմնակալության սցենարը հիմանականում որոշված է եւ փոփոխություններ չի կրել նախկին արարողության համամատ։ Ներկայումս այդ միջոցառման պատրաստությունները մուտք են գործել ավարտական փուլ։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Միաժամանակ, նա պարզաբանել է, թե ինչու է մի շարք լրատվամիջոցներում հրապարակում հայտնվել շքերթի օգտագործման հրաժարման մասին երդմնակալության ժամանակ։ «Չպետք է մոռանալ , որ անցյալ տարի նախագահը Կրեմլ էր ժամանում Կառավարական տնից։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա»,–նշել է նա՝ հավելելով, որ շքերթը ինչ–որ կերպ կօգտագործվի։
Երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին։



























