News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժամեր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանն  «Ազատության»  «Ֆեյսբուքյան ասուլիս»–ում հայտարարել է, որ իր պատկերացումները չեն համապատասխանում կառավարության տեսլականին, ինչի պատճառով էլ լքել է պաշտոնը։ «Կառավարության նիստի ընթացքում, ըստ էության, որոշում կայացվեց այնպիսին, որը հակասում էր այն նախագծին, որը ես էի ներկայացրել, որ պարտադիր բաղադրիչը հետաձգվի։ Ես հնարավորություն էի տեսնում համակարգը դարձնել այնպիսին, որ այն կուտակային համակարգը  դառնար գրավիչ, լսելի լինեին բոլոր առաջարկությունները։ Պարտադիրը հիմա էլ գործում էր որոշների համար։   Կային հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կուտակային համակարգը պետք է դարձնեին ընդունելի։ Կառավարության հավանությանը չարժանացավ  իմ առաաջարկությունը, հավանության արժանացավ այն նախագիծը, որը  հակասում է այն տեսակետին, ինչ ես ունեմ»,–ասել է նախկին նախարարը։

 Մանե Թանդիլյանը շեշտել է, որ  այդ հարցին առնչվող  առաջնահերթ  ոլորտը իր զբաղեցրած ոլորտն էր, եւ  ծրագիրը չէր համապատասխանում իր տեսլականին։

«Այն չէր համապատասխանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման իմ տեսլականին եւ հնարավոր չէր, որ շարունակեի աշխատել որպես նախարար։ Ես ունեմ պատիկերացումներ, որոնք չեն համապատասխանում  այսօրվա կառավարության տեսլականին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ