News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվն անցել է 200-ից, հաստատվել է, որ զոհվել է 3 մարդ, հայտնում է NHK-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զոհված է համարվում 3 մարդ: Նրանց թվում է Տակացուկի քաղաքից մի 9-ամյա աղջիկ, ում դպրոցի լողավազանի մոտ ճզմել է պատը:

6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, ստորգետնյա ցնցումների ուժը կազմել է ճապոնական համակարգով 6 կամ 7 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում, օջախը՝ 13 կմ խորությամբ:

Դադարեցվել է երկաթուղու, այդ թվում՝ «Սինկանկսեն» ճեպընթացի երթեւեկությունը: Չեղարկվել են Օսակայի օդանավակայանում չվերթները: Օսակա եւ Հյոգո պրեֆեկտուրաներում առանց էլեկտրականության է մնացել մոտ 170 հազար շենք ու բնակարան:

Կառավարությունը բացել է երկրաշարժի հետեւանքների վերացման շտաբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ