News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արմօյլ» ՓԲԸ-ին նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը: Տվյալները ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Եղվարդի համայնքի ղեկավարի թիվ 399 որոշմամբ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ընկերությանը պատկանող հողատարածքում արտադրական և օժանդակ շինություններ կառուցելու վերաբերյալ, իսկ նույն տարվա նոյեմբերի 30-ին տրվել է թիվ 26 նախագծման թույլտվությունը, որտեղ կառուցման ենթակա շինությունները գնահատվել են որպես 3-րդ կատեգորիայի ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտ։ Քննությամբ պարզվել է, որ նույն փաստաթղթի, այն է՝ թիվ 26 նախագծման թույլտվության մեկ այլ օրինակում կառուցվող շինության ռիսկայնությունը դասվել է «4-րդ կատեգորիայի»։ Բացի այդ, ոչ ճիշտ տեղեկություններ են հայտնաբերվել կառուցման ենթակա շինության իրական ծավալների վերաբերյալ, որպիսի պայմաններում նավթավերամշակման գործարան կառուցելու թույլտվություն է տրամադրվել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ