News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ:

Իոաննիսյանը Facebook-ի իր էջում այդ առնչությամբ գրել է.

«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:

Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին:

Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»:

Տպել
Ամենաշատ