News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում (ընթերցել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին) նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը: «Ձեր հանդիպումները բարի ավանդույթ են դարձել: Դրանցում մասնակցող կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, գործարարները, փորձագետները  փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամության եւ գործընկերության սերտ կապեր են կապում»,- ասել է Պուտինը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում: «Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, որոնք կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- նշել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումը՝ «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում»: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ