News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միությունը արեւելյան հարեւանության երկրներում մշտապես ԵՄ–ի ընկալման ուսումնասիրություն է անում եւ Հայաստանի արդյունքները շատ գոհացնող են։  Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսը վստահում է ԵՄ–ին, սա հրաշալի ցուցանիշ է, հատկապես եթե համեմատենք Հայաստանի այլ գործընկերների հետ. «ԵՄ–ի նկատմամբ վստահությունը 2017 թվականին աճել է 5 տոկոսով այն դեպքում, երբ ԵՏՄ–ի նկատմամբ վստահությունը նվազել է եւ հիմա 48 տոկոսի մակարդակում է։ Հայերի 80 տոկոսը կարծում է, որ Հայաստան–Եվրամիություն հարաբերություններն լավ են, 69 տոկոսը գնահատում է ԵՄ–ի ֆինանսական օգնությունը Հայաստանին, 66 տոկոսն էլ հավատում է, որ այդ օգնությունը արդյունավետ է։ Իհարկե, մեզ համար այն 34 տոկոսը, որը այս օգնությունը բավարար արդյունավետ չի համարում, եւս կարեւոր է։ Իսկ 66 տոկոսի կարծիքը համարում ենք մեր աշխատանքի ճանաչում»։

Վկայակոչելով հարցման արդյունքները, դեսպանը նկատեց՝ հայաստանցիների 53 տոկոսը կարծում է, որ ԵՄ–ն շոշափելի օգուտ է բերում քաղաքացիների ամենօրյա կյանքում,  55 տոկոսը գտնում է, որ ԵՄ–ն հանձնառու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։

«Մեր գլխավոր նպատակն ու շարժառիթը սովորական քաղաքացիների կյանքն ավելի հեշտացնելն է։ Հայաստանցու ձայնը որոշիչ է, քանի դեռ նրանք մտածում են, որ ունեն մեր կարիքը, քանի դեռ գնահատում են այն, ինչ անում ենք, մենք հանձնառու ենք շարունակել մեր ներգրավվածությունն այստեղ»,–հավելեց դիվանագետը։

Սվիտալսկին նաեւ նշեց, որ այդ ուսումնասիրության մեջ կան ցուցանիշներ, որոնք մատնանշում են ԵՄ ներգրավվածության թույլ կողմերը, որոնք իրենք լրջորեն են ընդունում եւ վերլուծության կենթարկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեյն անորոշ ժամանակով հետաձգել է խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ քվեարկությունը
Մեյի խոսքերով՝ ինքը որոշել է հետաձգել քվեարկությունը, քանի որ ակնհայտ է․․․
Յոհաննես Հանը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առնչությամբ
Կառավարության արագ ձեւավորումը վճռական նշանակություն կունենա հետագա բարեփոխումներին համար դրական ազդակի աջակցության համար...
Մեյը խորհրդարանում չեղարկել է Brexit-ի հարցով քվեարկությունը. լրատվամիջոց
Մեյը չեղարկել է քվեարկությունը, երբ նրան նախազգուշացրել են «կործանարար պարտության» մասին…
Եվրոպական դատարանը Լոնդոնին թույլ է տվել brexit-ից միակողմանի կարգով հրաժարվել
Համաձայնագիրը հետ կանչելու հնարավորությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ…
Brexit-ի հարցով գործարքին հավանություն տալու խորհրդարանի մերժումը կարող է հանգեցնել երկրում կայունության կորուստի. Մեյ
Հույս ունեմ, որ մարդիկ հասկանում են, երբ ասում եմ, որ [Եվրամիության հետ] գործարքի ձախողման դեպքում մենք կհայտնվենք անհայտ ջրերում…
Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար. Եմ դեսպան
«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա....
Ամենաշատ
Partner news