News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր, որ ԵՄ–ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է օգնել բարեփոխումների հարցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Դրանք հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք ուղղվել էին Հայաստանի վարչապետին ամբողջ հանդիպումների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ վարչապետն ուներ հնարավորություն իր ուղերձները հղել ԵՄ առաջնորդներին։ Մենք Հայաստանում կշարունակենք գործել կառուցողական տրամադրվածությամբ, օգնության մասին հայտարարությունը կոնկրետ գործողությունների փոխակերպելու համար»,–նշել է դեսպանը։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, որ հեղափոխության ժամանակ հնչած ոգեւորիչ տոնայնությամբ հայտարարությունները պետք է լինեն համարժեք ԵՄ–ի կողմից աջակցությանը, Սվիտալսկին շեշտեց՝ իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները, ապա հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից. «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ի՞նչ ձեւով, ի՞նչպես ԵՄ–ն կարող է օգնել։ Որոշ նախարարություններից մենք նախնական գաղափարներ ստացել ենք, մենք կցանկանանք համապարփակ պատկեր ունենալ, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել»։

Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական:

«Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք է, շատ նախարարներ նոր են կառավարությունում, պետք է գնահատեն, հասկանալ, որն է լավագույնը Հայաստանի համար»,–նկատել է դիվանագետը։

Սվիտալսկին  հայտնել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:

«Մենք կառուցողական ենք տրամադրված եւ Մատերնովայի աշխատանքային այցը Հայաստան եւս այդ նպատակն է հետապնդում»,–եզրափակել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ