Թուրքիան Սոմալիից եւ Քաթարից հետո քայլեր է անում Նախիջեւանում էլ ռազմական բազա ստեղծել։

Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր Sozcu պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն։  Սակայն սյունակագիրը տարակուսել է Թուրքիայի այս նախաձեռնությանը՝ շեշտելով, որ դեռ հայտնի չէ, թե Հայաստանի պաշտպանությունն իրականացնող ՌԴ-ն այս քայլին ինչպես կարձագանքի։