News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը երկրից չհեռանա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Սեյրան Օհանյանի մասով առաջադրված մեղադրանք չկա, տակտիկական մասով քննիչն է որոշում, թե երբ առաջադրեն մեղադրանքը, ինչ խափանման միջոց ընտրեն: Այսօր առիթ է մի շարք բացահայտումներ անելու: Մեզ փորձում են կանգնեցնել նախկինում իշխանություն ունեցած անձինք եւ անձինք, որոնք բացահայտվում են կոռուպցիոն սխեմաներում, Մարտի 1-ի հետ առնչություն ունեցած անձինք»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե մտավախություն չունեք, որ Սեյրան Օհանյանը ձեզ դատի կտա, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Եթե դատի կտա, ես էլ կներկայանամ դատարան ու իմ դիրքորոշումը դատարանում կհայտնեմ: Խոսքը վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից այդ երեկո հնչեցրած հայտարարությանը: Այն ժամանակ նա միտք է հնչեցրել, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ ռեժիմի ապահովմանը եւ քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի կողմից ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք գնահատում ենք որպես հանցավոր գործունեություն, իսկ երբ մեղադրանք կառաջադրվի, քննիչն է որոշում: Այս պահին Սեյրան Օհանյանն ունի վկայի կարգավիճակ»:

Նշենք, որ գաղտնալսված ձայնագրության համաձայն՝ Սասուն Խաչատրյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ վաբշե ուրիշ այլանդակություն ա արել: Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ