News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի ապրիլյան իրադարձություններն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»:

«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-ում հարցերի պատասխանելիս:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները կարող են միավորվել եւ ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքը մեր հանրույթների համար բարձրագույն աստիճանով կարեւոր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ