News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվան մերձավոր արտասահմանում ամերիկյան ցանկացած գործողություն լարվածությամբ է ընկալում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պետական հումանիտար ինստիտուտի տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի ուղեւորությունը Անդրկովկասյան երկրներ:

Այսպես՝ նրա խոսքով, մասնավորապես, Կովկասում Կրեմլին առավել մեծ մտահոգություն է պատճառում Վրաստանը, որը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերից:

«Ի դեպ, բացի Դաշինքին անդամակցությունից, ինչը բավականին խնդրահարույց է, Թբիլիսին մեծացնում է Վաշինգթոնի հետ ռազմաքաղաքական երկկողմ փոխգործակցությունը»,- նշեց փորձագետը:

Մարկեդոնովը շեշտեց, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հանդեպ, որպես էներգետիկ գործընկերոջ, մեծ հետաքրքրվածություն ունի, եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում Բաքուն դիտվում է որպես Մոսկվային հակակշիռ:

Քաղաքագետի կարծիքով՝ իսկ Հայաստանը, չնայած Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում, այսօր մտահոգվելու շատ առիթներ է տալիս:

«Այսօր Հայաստանի կառավարությունը ղեկավարում է էքսցենտրիկ խարիզմատիկ առաջնորդ, որը ոչ վաղ անցյալում ղեկավարում էր զանգվածային ցույցերը: Եվ Մոսկվայում շատերը դրա մեջ «Արեւմուտքի մեքենայություններն» են տեսնում եւ անգամ այնտեղ, որտեղ դրանք չկան»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ին կարեւոր է պարզել, թե Ռուսաստանը որքանով է խոցելի վրացական ուղղությամբ, տարածաշրջանի երկրները որքանով են պատրաստ Իրանի նկատմամբ Վաշինգթոնի կոշտ գործողություններին, որքանով է սերտ Բաքու-Անկարա կապը եւ ինչպիսին է Անդրկովկասի վրա մերձավորարեւելյան դինամիկայի ազդեցությունը:

Քաղաքագետը, միաժամանակ, կարծում է, որ չարժի տարածաշրջան Ջոն Բոլթոնի այցից աշխարհաքաղաքական որեւէ զգալի առաջընթաց ակնկալել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին մտադիր է աշխատանքային այցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան ուղեւորություն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ