News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժինը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։

«Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ–ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» խոսքը։ Նա հրապարակայնորեն հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում եւ տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստանում՝ կառավարության նկատմամբ հսկողության համար:

Թվում էր, թե ներքին գործերին ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ սանձարձակություն չի լինում: Պարզվեց՝ այդպես չէ:

Օրերս Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»  (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն։

Ընդ որում, Երեւանում Ջ. Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի։ Հրաշալի միտք է հնչել հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Հայաստանի համար իրապես արմատապես կարեւոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել հավելուրդային արտաքին ազդեցությանը։ Լավ կլիներ, որ Ջ. Բոլթոնը խորհեր սեփական խոսքերի շուրջ»,–ասված է մեկնաբանությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ