News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել ՊՊԾ գունդը գրաված անձանց մասին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը ոչ այլ ինչ էր, քան հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։

«Ես ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ քննադատել եմ ՊՊԾ գնդի գրավումը, նշել եմ, որ այո՛, դա ահաբեկչություն է, դրա մասին խոսել եմ նաեւ ԱԺ բազմաթիվ հրապարակային ելույթներում եւ այո՛, գտնում եմ, որ համաներումը անհրաժեշտ է, բայց ՊՊԾ գունդը գրավողների վրա չպետք է ազդեր համաներումը»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրան գոհացրել է, որ ՀՀ ոստիկանապետը մտահոգություն է հայտնել այդ առիթով. «Նշել է, որ սպանված ոստիկանները լավագույն ծառայողներ են եղել եւ համաներման ժամանակ պետք է հաշվի առնվի թե՛ պատանդների, եւ թե՛ տուժողների հարազատների բողոքները։ Սա ինձ բավարարում է, որովհետեւ ես արդար լոռեցի մարդ եմ եւ քննադատությունն էլ եմ ասում հրապարակային, դրական տեղաշարժն էլ»։

Շարմազանովն ասաց, որ անկախ վարչապետի անձից՝ ՊՊԾ գունդը գրավողներին համաներմամբ ազատելու մոտեցումը դատապարտելի է, իսկ Օսիպյանի այսօրվա հայատարարությունը այդ հարցում հստակեցում մտցրեց։ 

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն  այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ նա դիրքորոշում էր հայտնել, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ