News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծումից խուսափելու նպատակով ներկրողները հնարքների են դիմում․ 168.am-ի տվյալներով՝ բեռնատարները չեզոք գոտում դատարկում են պտուղ-բանջարեղենի, հագուստի բեռները, 50 կգ-ական քաշով ապրանքն անհատների միջոցով անցկացնում են Հայաստանի տարածք՝ առանց մաքսազերծելու, ապա նորից բարձում բեռնատարները։

Բացի այդ՝ ներմուծող ընկերությունները վրացական մաքսակետն ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը, ապա փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր եւ մաքսազերծումն իրականացնում ավելի մատչելի գնով։

168.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ առանց ներմուծման մաքսատուրքերի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման համար ներկա պահին գործող բնաիրային և արժեքային չափերը (1500 եվրո, 50կգ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 1 նոյեմբերի 2018.թ թիվ 91 որոշման համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից նվազեցվել են մինչև 500 եվրո և 25կգ, որի միջոցով հսկողությունը կխստացվի։

«Այս խնդրի կապակցությամբ հսկողական աշխատանքներ են իրականացվում նաև ՊԵԿ հարկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ առանց փաստաթղթային հիմքերի ներքին շուկայում իրացվող ապրանքները և դրանց փաստացի տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշիվ-ապրանքագրերի փոխարինման դեպքերի վերաբերյալ մենք նույնպես ստացել ենք ահազանգեր, որոնց կապակցությամբ Վրաստանի Հանրապետության պատկան մարմիններին արվել են համապատասխան հարցումներ և արդեն իսկ ստացվել են դրանց պատասխանները։ Այդ կապակցությամբ իրականացվող աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Հավաստիացնում ենք, որ գործընթացը գտնվում է ՊԵԿ ուշադրության կենտրոնում»,- պատասխանել են ՊԵԿ-ից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ