News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին, հաղորդում է ТАСС-ը:

«Թուրքիայի եւ Հյուսիսային Սիրիայի միջեւ բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», - հայտարարել է Խալիլը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ եւ «չի կարող լինել անվտանգության երաշխավոր»:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու՝ Թուրքիայի մտադրությունը եւ համարել Էրդողանի առաջարկը «որպես ագրեսիվ սպառնալիք եւ ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Երեքշաբթի Էրդողանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, հաստատել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու՝ հանրապետության մտադրությունը: Հանրապետության նախագահի խոսքերով, Անկարան պատրաստ է ապահովել ցամաքային անվտանգությունը, իսկ ամերիկյան կողմը դա անում է օդային տարածքում: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքերով, բուֆերային գոտու ստեղծման դեպքում այն ​​վերահսկվելու է Թուրքիայի կողմից:

Բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ բանավեճն սկսվել էր դեռեւս 2013 թվականին՝ Սիրիայում ճգնաժամի պատճառով: Այդ ժամանակ քննարկվում էր Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտի եւ անվտանգության գոտի ստեղծելու տարբերակը, որտեղ փախստականները կարող էին թաքնվել: Այս գաղափարին Անկարայում վերադառնում են գրեթե ամեն տարի, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներով դա երբեք էլ տեղի չի ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել...
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ՔԲԿ-ի հետ կապի մեջ կասկածվող 110 անձի
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ․․․
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզում հրաձգության հետեւանքով երեք զոհվածների
Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ