News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի 3 դպրոցների տնօրեններ աշխատանքից  ազատվել են աշխատանքից նրանց հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։ Նրանք իրենց դպրոցներում նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Էռնստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել՝ կմասնակցի մրցույթին, թե՝ ոչ։

«Ես չգիտեմ կմասնակցեմ, թե՝ ոչ, եռամսյա ժամկետում պետք է մրցույթը կայանա։ 5 տարի է աշխատում եմ, սա մրցույթ է, ով արժանի կլինի, նա էլ կհաղթի»,- ասաց նա։

Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենն էլ NEWS.am-ի  հետ զրույցում ասաց, որ արտասովոր ոչինիչ չի եղել, կարգն է այդպիսին, որ պաշտոնավարման 5 տարին լրացել է, օրենքի համաձայն տնօրենի հետ պայմանագիրը խզվել է եւ նոր մրցույթ կաանցկացվի։

«Ես իմ թեկնածությունը առաջադրելու եմ անցկացվող մրցույթին»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից, Լուծվել է նրանց հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրերը:

Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

 

Տպել
Ամենաշատ