News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ․ Tert.am-ի հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է մամուլի տեղեկությունը, որ ՊԵԿ-ում «աստղաբաշխական» պարգևավճարներ են տրվել։

ՊԵԿ-ի նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է:

«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Նշենք, որ Yerevan.today կայքի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:

Տպել
Ամենաշատ