News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացը ընթանում է բնականոն հունով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը՝ մեղեկացնելով, թե հատկապես ում է այդ ՀԴՄ-ն տրամադրվելու 60 հազար դրամով եւ ում՝ 160 հազար դրամով:

ՊԵԿ-ի հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.

ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր եւ նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, ինչպես նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:

Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել եւ գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ եւս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք եւս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:

Մեկ անգամ  եւս հիշեցնենք, որ վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ`  էլեկտրոնային հասցեին: Դիմումի ձեւերին եւ  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում`  էլեկտրոնային հասցեով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոչ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: Ոչ Փաշինյանը, ոչ ՊԵԿ-ը որեւէ բացառության մասին չէին խոսել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ