News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության հավանությանն արժանացած՝ Երեւան քաղաքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու ներդրումային ծրագրի իրագործման նպատակով 2018թ. նոյեմբերին ՀՀ կառավարության, «Ռենկո» եւ «Արմփաուեր» ընկերությունների միջեւ կնքվել էր Շրջանակային համաձայնագիր:

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչեւը, ներկայացուցիչ Տիգրան Քրմոյանը, «Տետրակոնխ» ընկերության տնօրեն Միքայել Հասրաթյանը, «Արմփաուեր» ընկերության իրավախորհրդատու Վահան Հարությունյանը:

Կայանի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն Շրջանակային համաձայնագրի հավելված 2-ի 2-րդ բաժնով նախատեսված Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող այլ Հետաձգող պայմանները եւ տեղի ունենա ֆինանսական ամփոփումը, ինչի արդյունքում վարկային միջոցները հասանելի կդառնան Կառուցապատողին:

Քննարկվել են նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող եւ ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովների ձեւավորման հետ կապված հարցերը: Կոմիտեն կարճ ժամկետում կհաստատի պետական համալիր փորձաքննություն իրականացող հանձնաժողովի անհատական կազմը եւ հանձնաժողովի  նիստը կհրավիրվի նախագծային փաստաթղթերը ներկայացնելուց առավելագույնը եռօրյա  ժամկետում:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական, ճարտարապետական եւ լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ