News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարարը հարցազրույց է տվել, ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն ի՞նչ եք ուզում ասել: Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերիմին, որը օպտիմալացում է սկսել այդ համալսարանում ու իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել, նախկին 554 հազարի փոխարեն: Իր գործավարին 190 հազար է սահմանել, նոր բաժին է ստեղծել, որը մի աշխատող ունի, բայց պետ ունի: Նոր լրատվության բաժիններ է ստեղծել, որ լրատվության հետ Ագրարային համալսարանը շփվի: Մինչդեռ գիտությունների դոկտոր պրոֆեսորը շարունակում է ստանալ 172 500 դրամ:

Այսինքն մարդը օպտիմալացում է արել, մարդիկ է կրճատել, ռեֆորմներ է արել, հետո իրեն լավ գնահատել է: Հիմա սա ի՞նչ է, որ կոռուպցիա չի: Կոռուպցիան միայն կաշառք տալ-վերցնե՞լն է: Կոռուպցիան նաեւ հովանավորչությունն է, կարդացեք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» զեկույցները:

Դուք հովանավորել եք մի մարդու, որը եկել է ու թղթերով թալանում է: Էն որ Սերժն ասում էր՝ թղթերով սաղ ճիշտ ա: Դրանով զբաղվեք, ու Էդմոն Մարուքյանի համար պետք է աշխատեք, որովհետեւ Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացի է»,-ընդգծեց Մարուքյանը:

Տպել
Ամենաշատ