News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Wikileaks-ը հրապարակել է Քենիայում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական ներկայացուցիչ Վիլիամ Բելամիի 2006 թ. գաղտնի դիվանագիտական նամակագրությունը, որում Բելամին գրել է, որ ազգությամբ հայ «Արթուր եղբայրները» անհանգստացրել են շատ քենիացիների։  

«Իսկապես նրանք հետաքրքիր մարդիկ են։ Կարծես, նրանք հասնում են այն ամենի, ինչի ձգտում են»,-ըստ AllAfrica.com-ի՝ եղբայրների մասին Քենիայի խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Ֆրենսիս օլե Կապարոյի 2006թ. բնորոշումից մեջբերել է Բելամին իր նամակում:

Ղեկավարությանն ուղարկած դիվանագիտական նամակներում Բելամին գրում է, որ Արթուր Սարգսյանը եւ Արթուր Մարգարյանը շատ մոտ կապեր ունեն Քենիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

Ամերիկացի դիվանագետի գրագրության համաձայն՝ «վարձու մարդասպաններին» Քենիա են բերել եւ պաշտպանել այդ երկրի կառավարության մոտ կանգնած անձինք։ Պաշտոնյաները օգտագործել են նաեւ իրենց հնարավորությունները եղբայրներին տարատեսակ արտոնություններ տրամադրելու համար, ինչի արդյունքում նրանցից մեկն արժանացել է Քենիայի ոստիկանապետի օգնականի պաշտոնին։

«Քենիայում իշխանական ուժերի անունից աշխատող զինված օտարերկրացիների ներկայությունը շատերին է անհանգստացրել»,- նշել է Բելամին իր նամակում։

Նամակում ԱՄՆ դիվանագետը մեջբերում է կատարել Քենիայի գլխավոր դատախազի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի նամակից, որում նշված է, թե 2005թ. «Արթուր եղբայրներին» Քենիա են հրավիրել, մի քաղաքական ակտիվիստ, ինչպես նաեւ Քենիայի կառավարությունում պաշտոնավարող բարձրաստիճան անձ եւ քրեական հետախուզության մեկ ներկայացուցիչ։ Եղբայրներին տեղավորել են Նայրոբիի 5-աստղանի հյուրանոցում, մինչեւ նրանց Ռուանդա մեկնելը։

Ամերիկացու խոսքով՝ նրանց Քենիա ժամանումը համընկել է կոկաինի հսկայական քանակության տարանցման ժամանակահատվածի հետ։ «Ոմանք կարծում են, որ հենց այս արտասահմանցիներն են մեծ դեր խաղացել 2004թ.-ին Քենիա կոկաինի ներկրման մեջ, որը հետագայում հայտնաբերվել էր, իսկ այժմ նրանք վերադարձել են, որպեսզի վախեցնեն կառավարությանը ապօրինի գործողությունների մեջ մեղադրող նյութերի հրապարակման մտադրություններ ունեցող հակառակորդներին»,- նշել է Բելամին։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին եւ Արթուր Մարգարյանին մոտ 6 տարի առաջ մեղադրանքներ էին առաջադրվել Ռուանդայում հեղաշրջման կազմակերպման փորձի համար։ Ռուանդական աղբյուրները նրանց ներկայացրել են, որպես «Արթուր եղբայրներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ