News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության անդամներին ապակողմնորոշում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գեւորգյան եւ ընկերություն» ՍՊԸ տնօրեն Մհեր Գեւորգյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ԿԲ նախագահի հայտարարությանը այն մասին, թե գրավատները 100 կամ 80 տոկոսով վարկեր են տալիս, անգամ դրանից էլ ավելի։

«ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը գրավատները համեմատելով բանկերի հետ կառավարության անդամներին ապակողմնորոշում է։ Բանկերը առավելագույն 24 տոկոս տոկոսադրույքը սահմանելուց զատ միաժամանակ կիրառում են բազմաթիվ լրացուցիչ գումարներ՝ միջնորդավճարներ, որոնք լրացուցիչ բեռ են սպառողի համար, հասցնելով 100-120 տոկոսի։ Սակայն խոսքը գրավատներին չի վերաբերում։ Գրավատները միջնորդավճարներ չեն կիրառում, իրականացնում են կարճաժամկետ վարկեր՝ առավելագույնը մինչեւ վեց ամիս»,–նշեց նա։

Գրավատան ներկայացուցիչը պարզաբանեց, որ իրենք առավելագույնը 30 տոկոս տոկոսագումար են ստանում. «Եթե միջինացված գրավատունը վարկը տրամադրում է  4-5 տոկոսով,  տարեկան կազմում է 60 տոկոս, սակայն քանի որ գրավատները 1 տարով պայմանագիր չենք կնքում, ստացվում է առավելագույնը 30 տոկոս»։

Նրա համար Ջավադյանի այս հայտարարությունը անհամաչափ է եւ ոչ պրոֆեսիոնալ. «Գրավատները չեն տրամադրում գյուղացիական վարկեր, հիփոթեքային վարկեր, ոչ արտարժույթով վարկեր, միայն ֆիզիկական անձանց, միայն շարժական գույքի գրավադրմամբ, շատ փոքր գործառույթ ենք իրականացնում եւ համեմատել գրավատունն ու բանկերը, անհամաչափ է եւ ոչ պրոֆեսիոնալ»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Արթուր ջավադյանը նշել է, որ գրավատներում տոկոսադրույքները հասնում են 80, 100 եւ անգամ 120 տոկոսի, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե մամուլի հրապարակումներից այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճուկրակ լոմբարդների հետեւից եւ ուզում է խեղդել փոքր ու միջին բիզնեսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ