News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, աշխատանքը թողնելուց հետո  կմեկնի Վաշինգտոն. նա կաշխատի Արժույթի միջազգային հիմնադրամում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարչապետը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի փոխարեն Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին նշանակելու առաջարկով: Արտակ Շաբոյանը զբաղեցնում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը 2010 թվականից:

Իր հետագա գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Շաբոյանը նշեց. «Նախքան այս հանձնաժողովում պաշտոնավարելը, ինչպես գիտեք եղել եմ ՊԵԿ փոխնախագահը, դրանից առաջ աշխատել եմ Կենտրոնական բանկում եւ այդ բոլոր տարիներին, սկսած՝ 2004 թվականից ակտիվորեն համագործակցել եմ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Իսկ 2007-ից մինչ օրս հանդիսանում են միջազգային այդ հեղինակավոր կառույցի խորհրդատու եւ միաժամանակ դասախոսել եմ այդ կառուցի՝ Վիեննայում գտնվող վերապատրաստման ինստիտուտում:

Պայմանավորված վերջին տարիներին Հանձնաժողովի ծանրաբեռնվածությամբ եւ իրականացված աշխատանքների մեծ ծավալով մի փոքր պասիվացել էր ԱՄՀ-ի հետ իմ համագործակցությունը: Կարծում եմ հիմա արդեն կվերականգնեմ իմ աշխատանքային հարաբերությունները այդ կառույցում»:

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում այս նոր նշանակմանը, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ինձ համար պաշտոնը մշտապես եղել է մեծ բեռ եւ լուրջ պատասխանատվություն: Այս տարիների ընթացքում հիմնականում չեմ օգտվել օրենքով ինձ հասանելիք արձակուրդից: Մտածել եմ, որ անգամ մեկ օր ավել աշխատանքը կարող է նպաստել մեր երկրում թեկուզ մի փոքր խնդրի լուծմանը:

Կարծում եմ անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ ՏՄՊՊՀ-ում իմ ղեկավարման տարիներին մեր երկրի մրցակցային վիճակն էապես բարելավվել է, եւ դա ոչ թե իմ այլ միջազգային վարկանիշային կառույցների գնահատականներ են: Անկախ այն բանից, թե որտեղ կշարունակեմ իմ աշխատանքային կարիերան, անելու եմ ուժերիս ներածին չափով առավելագույնը՝ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ