News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրեսնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը համարում է, որ հիմա լավագույն պահն է ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Եթե հավանականություն կա, որ դա տեղի կունենա, ապա հիմա ամենահարմար պահն է»,-ասել է նա KSEE-ին տված հարցազրույցում:

Աբգարյանն ընդգծել է, որ նախագահ Թրամփը հայտնի է սուվերեն հարցերի լուծման տեսանկյունից իր ոչ ավանդական մոտեցումներով, ինչպես ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմում տեղափոխելը եւ Գոլանյան բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության հռչակումը: «Նա գիտի, որ ճիշտ է վարվում»,-նշել է Աբգարյանը:

Նա մատնանշել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը եւ Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները ձեռքբերելու առնչությամբ:

Աբգարյանն ընդգծել է, որ հարաբերություններում փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «հարաբերություններում ճեղքվածքը կստիպի նախագահ Թրամփին ճիշտ վարվել»:

Հայաստանի պատվավոր դեսպանը կիսում է կարծիքը, որ որոշ ամերիկյան քաղաքական գործիչներ դիտարկում են Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները որպես միջոցների հավաքագրման ձեւ: Նա հավելել է, որ, մասնավորապես, Կոնգրեսում Լոս Անջելեսի եւ Կալիֆոռնիայի հարթավայրի ներկայացուցիչները ցավակցում են հայերին եւ ցանկանում են, որ խնիրը լուծվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ