News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ալավերդու պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները մայիսի 8-ից դասադուլ եւ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Ավետյանի դեմ, որը նախկինում քոլեջի փոխտնօրենն է եղել ուսումնական գծով:

NEWS.am-ի հետ զրույցում քոլեջի զինղեկ Արամայիս Սահակյանը պատմեց, որ մայիսի 8-ից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո աշակերտները՝ շուրջ 200 ուսանող հրաժարվում են հաճախել քոլեջ. «Քոլեջ են այցելել ԿԳ նախարարության ներկայացուցիչները, սակայն ձեռքները թափ տալով հեռացել են, տնօրենի պաշտոնի համար մրցույթի ժամկետները հայտնի չէ, ասում են հնարավոր է 6 ամսից անցկացվի։ Կոլեկտիվից 19 հոգի դեմ են տնօրենի ժ/պ Աստղիկ Ավետյանին, նրանք ազատման դիմում են գրել։ Չենք աշխատելու, մինչեւ այս հարցը լուծում չստանա»։

Արամայիս Սահակյանի խոսքով՝ փոխտնօրենին դեմ են՝ վերջինիս մարդկային հատկանիշների, գրագիտության, բանիմացության, կոլեկտիվի մեջ պառակտում մտցնելու պատճառով։

«Տարին ավարտվում է, երեխաները պետք է քննություն հանձնեն, ոչ ոք չի գալիս դասի»,–նշեց նա։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ