News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա  ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակցությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա  ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,– նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ.  «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բոլոր կողմնակիցներից ու աջակիցներից, այն քաղաքացիներին, որոնց չեմ ճանաչում, բայց որոնք իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել անցած օրերին և ամիսներին, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք աջակցել են մեզ, հայտնում եմ շնորհակալություն։ Կարծում եմ՝ առաջիկայում կստեղծվի հնարավորություն, որ պարոն Քոչարյանը հանդիպի նրանց հետ»։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին՝ ամենայն հավանականությամբ երկուշաբթի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կտեղեկացնի հանրությանը, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ հսկայական ճնշում կար դատարանի վրա,  ինչն ապացուցվեց նաեւ այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումով. «Ուրախ եմ, որ դատարանն այդ ճնշումներին չի տրվել եւ արդար որոշում է կայացրել»։

Իսկ Հայկ Սարգսյանի գրառման գնահատական Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հրաժարվեց տալ. «Դրա գնահատականը թողնում եմ հանրությանը»։

Նա, սակայն, մտահոգություն հայտնեց, որ սոցցանցերում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչում. «Ինչ–որ ստահակներ սկսել են տարածել դատավորի տան հասցեն եւ հաշվեհարդարի կոչեր անել, սա անթույլատրելի է եւ դրանով իրավապահները պետք է զբաղվեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղեկություններ ունի, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը։ Պատգամավորը կոչ է արել բոլորին ժամը 13.00-ին հավաքվել եւ բողոքի ցույց անել դատարանի դիմաց։ Քիչ անց պատգամավորը հեռացրել էր գրառումը, ապա հանդես եկել մեկ այլ գրառմամաբ, որտեղ միայն կոչ էր անում հավաքվել դատարանի դիմաց

Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար:

Հավելենք, որ մարտին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արամ Վարդեւանյանը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մհեր Արղամանյանին
Վարդեւանյանը միջնորդություն կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին...
ՍԴ-ն մերժել է քննել Վճռաբեկի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու հարցով դիմումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ...
ՍԴ մեկ այլ դիմում վերջերս ևս ներկայացվել է, որը վերաբերում է ոլորտի կատարելագործման հնարավորությանը․ Արամ Վարդևանյան
Ներկայումս մեր երկու դիմումները քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, որոնք վարույթ էին ընդունվել...
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Ամենաշատ