News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել:

Shamshyan.com-ի  հաղորդամամբ, գյուղացիներն ի նշան բողոքի, փակել է Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Նրանք նշում են, որ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, որի սեփականատերը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է՝ «Չերրի» ռեստորանի տերը, եւ իրենք ստիպված են ամառվա շոգին փակ պահել մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։

Նրանց խոսքով, Արարատի մարզպետարանից էլ են եկել, իբրեւ թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում, բայց դրանով խնդիրը չի լուծվում:

Աղբյուրի տվյալներով, ոստիկանները բանակցում են գյուղացիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները չեն համաձայնում:

Բողոքի ակցիային մասնակցում է նաեւ համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը, ով իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում հանձնարարականվ գյուղ է ժամանել գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։

Տպել