News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը ապօրինի կնքելու դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ–ի որոշումը Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Նշենք, որ Մելքյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին։ Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նշենք, որ պաշտպանը վերաքննության կարգով բողոքարկել է նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս գործով դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։

Գերոգի Մելիքյանը նաև նշեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի դատավորի գործով քննիչի գործողություններին։ Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրդատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն։ Այս փաստն իր հայտարարությամբ արձանագրել էնաև Բարձրագույն դատական խորհուրդը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և  համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

Տպել
Ամենաշատ