News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին։

Կարո Փայլանը գրել է. «Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։

Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Վան, Դիարբեքիր եւ Մարդին քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ պետության երոշման, ըստ որի պաշտոններից հեռացվել են քուրդ քաղաքապետերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիարբեքիրը պինդ է կանգնած, թող դա բռնապետների դարդը լինի. Կարո Փայլան
Կարո Փայլանն իր էջում կիսվել է հանրահավաքի տեսանյութով...
Թուրքիայի իշխանությունները կարող են ազատվել ընդդիմադիր քաղաքապետերից
Նախօրեին երկրի ՆԳՆ հրամանով փոխարինվել էին Դիարբեքիրի, Մարդինի եւ Վանի քաղաքապետերը ...
Թուրքիայի հարավ-արեւելքում հատուկ նշանակության ջոկատը բողոքի ակցիայի ցրման համար ջրցաններ է կիրառել
Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ազատված քաղաքապետերը մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ...
Քրդամետ կուսակցությունը քաղաքական հեղաշրջում է անվանել Վանի, Դիարբեքիրի եւ Մարդինի քաղաքապետերի պաշտոնանկությունը
Սա նոր քաղաքական հեղաշրջում է, ակնհայտորեն թշնամական քայլ ընդդեմ քուրդ ժողովրդի քաղաքական կամքի…
Ստամբուլի քաղաքապետը դատապարտել է ընտրված 3 քուրդ քաղաքապետերին պաշտոններից հեռացնելը
թուրքական իշխանությունների հրահանգով հեռացվել են Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերը...
Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը
բացի երեք քրդաբնակ քաղաքապետերին պաշտոններից ազատելը, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 418 քուրդ...