News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել լիբանանյան բանկի դեմ «Հիզբալլահի» հետ համագործակցության պատճառով, տեղեկացնում է AP-ը։

ԱՄՆ-ը Օմանի հետ գործակցելով՝ հայտարարել է պատժամիջոցների մասին նաեւ չորս անձանց դեմ, որոնք մեղադրվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցելու մեջ ԻՀՊԿ-ի «Կուդս» ստորաբաժանման եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ։

Ֆիննախը պատժամիջոցներ է մտցրել Jammal Trust Bank-ի դեմ, որը գտնվում է Լիբանանում եւ աջակցում է «Հիզբալլահի» եւ նրա երեք դուստր ընկերությունների բանկային գործունեությանը։

«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Լիբանանի Կենտրոնական բանկի հետ, որպեսզի արգելի «Հիզբալլահին» միջազգային ֆինանսական համակարգին հասանելիություն ունենալ։ Այդ գործողությունը նախազգուշացում է բոլորի համար, ովքեր ծառայություններ են մատուցում ահաբեկչական այդ խմբին»,- ասել է ԱՄՆ ֆիննախի ներկայացուցիչը։

Պատժամիջոցներ են մտցվել նաեւ 4 ֆիզիկական անձանց դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ