News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ հարցականի տակ դնելով Սահմանադրական դատարանի կամ մեկ այլ դատարանի վճիռը, կամ որոշումը, ասելով, որ վստահություն չկա,  ուղղակի խարխլում է ամբողջ պետաիրավական համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշման շուրջ ստեղծված իրավիճակը: 

«Անընդունելի է, երբ հնչեցվում են կարծիքներ, որ Սահմանադրական դատարանի դատավորները ոչ մի վստահություն չունեն եւ դրա համար նրանց որոշումներն առ ոչինչ են: Կներեք, բայց պետականության հետ այդպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է: Դա հասուն մտքի արգասիք չէ»,- ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ բաց նամակով դիմել է վարչապետին, երբ վերջինս կոչ արեց բնակչությանը շրջափակել դատարանների մուտքերը. «Այդ պահից սկսած հայաստանը կանգնած է շատ վտանգավոր ճանապարհի վրա՝ միապետության:  Բայց միապետության համար որեւէ  առումով հիմք եւ հենք չկա հասարակության մեջ, որովհետեւ այն լեգիտիմությունը, այն վստահության քվեն, որ նա ստացել է ընտրվելու ժամանակ ամենեւին չէր ենթադրում միապետություն կամ միանձնյա կառավարում: Եւ այդ քայլից հետո որքան էլ կառավարությունը լավ քայլեր, գործողություններ, լավ ծրագրեր իրականացնի, միեւնույնն է, այն հարվածը, որը հասցվել է այդ օրը ամենամեծ վտանգքն է մեր երկրի համար, քանի որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել