News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մենք հիմա շատ քիչ տեղեկատվություն ունենք՝ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Մենք առայժմ ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից, պետք է հասկանալ՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել, որն է պատճառահետեւանքային կապը։ Ես առայժմ զերծ կմնամ գնահատող դատողություններից, կասեմ միայն մեկ բան՝ սա գործընթաց է, որը տեղի է ունենում իշխանության ներսում, եւ, համապատասխանաբար, բոլոր գործողությունների պատասխանատվությունը իշխանությունն է կրում։

Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մեկնաբանելով իր հրաժարականը՝ նա նշել է, որ որոշումն այնքան վստահ է ընդունել, որքան ընդունել էր ԱԱԾ-ն գլխավորելու որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ