News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական՝ հինգերորդ նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մեկ տարի ժամկետով ընտրվեց ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության տարբերակները կլիմայի փոփոխություններին դիմակայելու հարցում, մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդները, էկոլոգիական ծրագրերի իրականացումը, միջազգային պայմանագրերը եւ համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի անդամներին ակտիվ մասնակցության եւ դիրքորոշման համար՝ ուղղված առկա եւ հնարավոր նոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարին։

Տաջիկստանի կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Գուլմահմաձոդա Դավլաթշոկ Կուրբոնալին, իր հերթին, նշել է, որ եթե նախկինում հաճախ էին խոսում կլիմայի գլոբալ փոփոխությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին հակազդելու մասին, ապա հիմա արդեն խոսքը կլիմայական նոր պայմաններում գոյատեւելուն բնակչությանը պատրաստելու մասին է:

«Մենք ստիպված կլինենք ապրել եւ գոյատեւել նոր միջավայրում, նոր պայմաններում: Հիմա արդեն հստակ է, որ մեր առաջնահերթությունները փոխվել են»,- շեշտել է Տաջիկստանի ներկայացուցիչը:

Այս կապակցությամբ նա նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունները նույնպես անհրաժեշտ է համապատասխանեցնել նոր իրողություններին, որ կարողանան համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին եւ առավել արդյունավետորեն գործեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
Տաշքենդում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 16-ին նախատեսված նիստը հետաձգվել է
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պետք է անցկացվեր տեսոկոնֆերանսի ձեւաչափով․․․
ԱՊՀ երկրների դիվանագետներն օրակարգային հարցեր են քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Համաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարարությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ, մասնակից պետությունների դեսպանատների ներկայացուցիչներ...
Շոյգուն նշել է Հայաստանից զինվորականների բարձր պատրաստվածությունը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ
Դա մեր ընդհանուր տոնն է։ Փաստացի մեկ ժողովրդի տոնն է․․․
ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթում ԳՐԱՆ ՊՐԻ անվանակարգում հաղթել է Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս» գիրքը
Սյս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛...
ՌԴ ԱԳՆ. Պենտագոնը սկսում է ԱՊՀ-ում կենսալաբորատորիաների կառուցումը
Ամենաշատ