News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցում կտրամադրվի, սակայն ձեւաչափը դեռ պարզ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Փոխհատուցման ծրագրի փաթեթը կա, Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է, հիմա այն գտնվում է Կառավարությունում, այսինքն՝ վերջնական փուլում է գնվում, մնում է` Կառավարությունը որոշում կայացնի: Աջակցություն միանշանակ լինելու է, հիմա քննարկում ենք ձեւաչափը, այսինքն՝ դրամական փոխհատուցում կլինի, թե այդ գումարները կուղղենք  ոռոգման ջրի եւ հողի հարկի պարտքերի մարմանը կամ գույքի հարկի պարտքերի մարմանը»,-ասաց մարզպետը` նշելով, որ արդեն Արգինա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր մոտեցումները:

Արմավիրի մարզպետն ասաց` դեռ հստակ չէ՝ քանի համայնքի է փոխհատուցում տրվելու, սակայն շեշտեց՝ այս տարի կարկուտը ավելի քիչ վնասներ է հասցրել, քան նախորդ տարի, եւ գյուղատնտեսական տարին 2018-ի հետ համեմատ շատ բարենպաստ էր:

«Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում ունեցել ենք կրկնակի աճ»,-ասաց նա:

Նշենք, որ այս տարի Արմավիրի մարզում կարկուտից տուժել են մի քանի համայնքներ, կարկուտը վնաս էր հասցրել ինչպես բանջարաբոստանային կուլտուրաներին, այնպես էլ պտղատու ծառերին:

Տպել
Ամենաշատ