News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Louis Vuitton-ի եւ Dior-ի սեփականատեր Առնոն առաջ է անցել Բիլ Գեյթսից եւ երկրորդ տեղն է զբաղեցրել Forbes Real-Time-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշում։ Առաջին տեղից, որը զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ֆրանսիացուն բաժանում է 5,3 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը։

LVMH հոլդինգի նախագահ եւ գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ տեղը՝ ըստ Forbes Real-Time-ի, որը թարմացվում է իրական ժամանակի ռեժիմով։ Նոյեմբերի 5-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 107 մլրդ դոլար։ Դա ֆրանսիացուն թույլ է տվել ցուցակում առաջ անցնել Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսից, որի կարողությունն այդ պահին գնահատվել է 106,8 մլրդ դոլար։

Առնոյի կարողությունը մեծանում է LVMH-ի բաժնետոմսերի գների աճի շնորհիվ, որը շարունակվում է հոկտեմբերի սկզբից։ Նոյեմբերի 5-ին բորսայում դրա բաժնեթղթերի արժեքը հասել է պատմական գագաթնակետին՝ 400,9 եվրո՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ 2019թ․ սկզբին LVMH բաժնետոմսերը արժեին մոտ 253 եվրո։

Մարտին, երբ Forbes-ը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան վարկանիշը, Առնոյի կարողությունը գնահատվել էր 76 միլիարդ դոլար։ Սակայն հունիսին այն 100 մլրդ դոլարով ավելացել էր, ինչը թույլ էր տվել Առնոյին դառնալ 12 նիշանոց կարողությամբ երրորդ միլիարդատերը (Բեզոսից եւ Գեյթսից հետո)։ Հուլիսին ֆրանսիացին Forbes Real-Time վարկանիշում Microsoft-ի համահիմնադրին դուրս էր մղել երկրորդ հորիզոնականից, սակայն մեկ շաբաթ անց նորից վերադարձել էր երրորդ տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ