News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

McDonald's-ից բուրգերը, որը հավանաբար 1995 թվականին է գնվել եւ երկար տարիներ պահպանվել է ավստրալիական ախոռում, չի քայքայվում։

Ավստրալացիներ Քեյսի Դին եւ Էդուարդ Նիթսը հաստատում են, որ իրենք բուրգերները McDonald's-ում պատվիրել են, երբ դեռահաս էին։ 2020թ․ նոյեմբերին բուրգերի 25 տարին կլրանա։ Տղամարդիկ դրան իրենց «ընկերն» են համարում։

Դինն ասել է, թե չի հասկանում ինչու են որոշ մարդիկ թերահավատորեն վերաբերում իրենց հայտարարությանը, սակայն պնդում է, որ փաթեթավորումը, մոմաթուղթը եւ ստվարաթղթե օղակը վկայում են, որ համբուրգերը 1990-ականների կեսերին է պատրաստվել։

Թեեւ բուրգերը մի քիչ չորացել ու փոքրացել է, այն պահպանել է իր ձեւը, բորբոսի հետքեր եւ հոտ չունի։ Այս ընթացքում բուրգերը պահել են ստվարաթղթե տուփի մեջ՝ ախոռում, որտեղ ամռանը ջերմաստիճանը սովորաբար 30-ից բարձր է լինում։

Դինի խոսքերով, մկներն ու առնետները կրծոտել են հագուստի տոպրակները, սակայն համբուրգերին ձեռք չեն տվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ