News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում հնդկաձավարի թանկացման հետևանքով հատիկավոր այդ մշակաբույսը թանկացել է նաեւ Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում մեկ կիլոգրամ հնդկաձավարի գինը բարձրացել է 12-ից 40 ռուբլիով. «Դրա հետեւանքով Հայաստանում հնդկաձավարի մեծածախ գինը 220 դրամից բարձրացել է մինչեւ 440-460 դրամի, մանրածախ գինը խանութներում այժմ տատանվում է 480-600 դրամի սահմաններում։ Բրենդից կախված՝ փաթեթավորված հնդկաձավարի գինը հասնում է մինչեւ 1500 դրամի»։

Մնացականյանը նշել է, որ հնդկաձավարի գնի աճի դինամիկան կպահպանվի մինչեւ 2020 թվականը։

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանում աճեցված հնդկաձավարը ազդել այդ ձավարատեսակի գնագոյացման վրա, փորձագետը բացասական պատասխան տվեց։ «Հայաստանում աճեցված հնդկաձավարն աննշան տոկոս է կազմում սպառման ընդհանուր ծավալում։ Մեզ մոտ աճեցնում են մոտ 400 տոննա հնդկաձավար, որը որակով զիջում է ներկրվողին մշակման համար անհրաժեշտ որակյալ սարքավորումների բացակայության պատճառով։ Հետեւաբար, այդ ապրանքը չի կարող ազդել գնագոյացման վրա»։

Հայաստանում սպասվում է նաեւ հաճարի թանկացում, որը, փորձագետի խոսքով, կապված է պահանջարկի ավելացման եւ այդ մշակաբույսի սուր դեֆիցիտի հետ։ «Երկու ամիս հետո տեղական հաճարի առկա քանակությունը կսպառվի, ինչը պատճառ կհանդիսանա գների կտրուկ թռիչքի համար։ Ներկա պահին մեկ կիլոգրամ հաճարի գինը բարձրացել է մինչեւ 320 դրամ, սպասվում է, որ երկու ամսից մեկ կիլոգրամի գինը կհասնի մինչեւ 450 դրամի»։

Նշենք, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ հնդկաձավարի միայն 3 տոկոսը, իսկ 97 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, քանի որ այդ երկիրը մոնոպոլ դիրք է զբաղեցնում հնդկաձավարի արտադրությունում։

Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանում հնդկաձավարի սպառողական գները հոկտեմբերին բարձրացել են 7,3 տոկոսով։ Հոկտեմբերի 14-21-ի շրջանում հնդկաձավարի արժեքը ավելացել է 2,6 տոկոսով, հոկտեմբերի 7-14-ին՝ 1,7 տոկոսով, իսկ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը՝ 1,4 տոկոսով։

Գերատեսչությունում նշում են, որ մթերքի թանկացում նկատվել է Ռուսաստանի Դաշնության 80 սուբյեկտներում (բացի մարզի կազմի մեջ մտնող ինքնավար օկրուգներից)։ Միեւնույն ժամանակ, գներն ավելացել են ավելի քան 7,3 տոկոսով 48 սուբյեկտներում։

Դաշնային հակամոնոպոլային ծառայությունում տեղեկացրել են, որ կստուգեն տեղեկատվությունը Ռուսաստանում հնդկաձավարի գների բարձրացման մասին։ Բողոքը Դաշնային հակամոնոպոլային ծառայությունում ստացվել է ալրաղացների եւ ձավարեղենի ձեռնարկությունների ռուսաստանյան միությունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ