News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անգլիական Դոլիշ քաղաքի բնակչուհին հրաժարվել է բարձր վարձատրվող աշխատանքից հանուն անտուն կատուների, հաղորդում է Lenta-ն՝ Daily Mail-ի վրա հղումով:

54-ամյա Թրեյսի Ատկինն ավելի քան 35 տարի աշխատում էր որպես հիփոթեքային բրոքեր: Աշխատանքի վայրում սթրեսի դեմ պայքարելու համար նա Բելլա մականունով բենգալյան կատու էր գնել:

Բրիտանուհին այնքան է սիրել կատվին, որ որոշել է որպես կամավոր աշխատել Cats Protection կատուների ապաստանում: Մի քանի ամիս անց աշխատատեղ է բացվել կամավորների բաժնում: Աշխատավարձը ցածր է եղել, սակայն Ատկինը որոշել է, որ փողն իր համար կարեւոր չէ, եւ համաձայնել է:

Բրիտանուհին ամեն օր համակարգում է 80 կամավորների աշխատանքը, սովորեցնում նրանց: «Բախտս բերել է: Սա այն աշխատանքն է, որն ինձ հաճույք է պատճառում: Մենք օգնում ենք կատուներին հարմարվել մարդկանց եւ տերեր ձեռք բերել»,- պատմել է նա:

Ատկինը չի զղջում իր ընտրության համար: Նա պնդում է, որ ֆինանսապես անկախ է, եւ դեռեւս կարող է իրեն թույլ տալ ընկերուհիների հետ ռեստորան գնալ կամ տարեկան 2-3 անգամ ճանապարհորդել:

2018-ին նրա բարեգործական կազմակերպությունն օգնել է տերերի գնել ավելի քան 44 հազար կատվի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ