News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նոր Հաճնում տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Լուսանկարները՝ ArmLur.am-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով
Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք...
Մարսելի մոտակայքում խոշոր հրդեհը ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացրել
Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն հաստատում է
մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նախքան ձերբակալությունը նրանից պահանջել են, որ հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ…
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավարությունը. Սերժ Սարգսյանը ներկա չէ դատական նիստին (ուղիղ)
Տտեւական ժամանակ դատական նիստերը հետաձգվում էին՝ համավարակով պայմանավորված…
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է հայտնի ֆրանսիացի ճարտարապետը
Ֆրանսիացի ճարտարապետ Ժան Մարկ Բոնֆիսը զոհվել է Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետի ժամանակ․․․
ՀՅԴ. Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունը հարված է ողջ հայ ժողովրդին
Այնտեղ ակտիվորեն զարգանում էին բազմաթիվ քաղաքական, ազգային, մշակութային եւ բարեգործական միություններ․․․
Ամենաշատ