News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Լեգենդար երեկոյան թավշյա զգեստը, որով արքայադուստր Դիանան Սպիտակ տանը պարել է հոլիվուդյան կինոաստղ Ջոն Տրավոլտայի հետ, աճուրդի կհանվի 350 հազար ֆունտ սթեռլինգով, գրում է Daily Mail-ը:

Ուելսի արքայադստերը ոճի իկոնա են անվանել, երբ նա հայտնվել է Սպիտակ տանը 1985 թվականին Լոնդոնի Վիկտոր Էդելշթեյն կուտուրյեի հեքիաթային զգեստով:

Ջոն Տրավոլտայի հետ նրա պարի լուսանկարները տարածվել են ողջ աշխարհում, իսկ դերասանն արքայադստեր հետ պարը «հեքիաթ» է անվանել:

Նշվում է, որ դրանից հետո Դիանան պատմական զգեստը կրել է եւս 3 անգամ՝ 1986 թվականին Ավստրիա այցի ժամանակ, 1991 թվականին Թագավորական օպերայում եւ 1997 թվականին իր դիմանկարի համար, որը պատկանում է լորդ Սնոուդենի վրձնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել