News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում պատրաստված «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների ծրագիրը» Հայաստանի Կառավարության համար պարտադիր չէ եւ կարող է ծառայել միայն որպես որոշ կողմնորոշիչ, բայց ոչ ավելին: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նա նշեց, որ Կառավարությունը մշակում է մինչեւ 2040 թվականի զարգացման ռազմավարությունը, որում հաշվի են առնված նաեւ այս Ծրագրում կատարված հաշվարկները: «Բայց բացառված չէ, որ USAID մասնագետների վերցրած բազային տվյալները համահունչ չեն նրանց, որոնցով Հայաստանը ղեկավարվում է: Օրինակ՝ Հայաստանը քաղաքականություն է անցկացնում, որի համաձայն մենք կմնանք ատոմային էներգետիկայով երկիր եւ ԱԷԿ կունենանք»,- պարզաբանեց Վարդանյանը:

Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ընդունելի հաշվետվության մեջ ներկայացված գազի 299 դոլար գինը, փոխնախարարը պարզաբանեց, որ դա սոսկ USAID գործընկերների ենթադրությունն է, եւ Հայաստանում գազի գինը մշտապես որոշվել է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ բանակցությունների արդյունքում, իսկ բանակցություններն անհնար է մոդելավորել: «Այս դեպքում կանխատեսում է ներկայացված, որ գները կարող են համապատասխանել եվրոպականին, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ կլինի»,- հավելեց նա:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 19-ին ներկայացվեց «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների ծրագիրը» հաշվետվությունը։ Այն պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում։ Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը նշեց, որ ըստ «TIMES»-ի մոդելի՝ նախատեսվում է, որ 2027 թվականին սահմանին բնական գազի գինը կբարձրանա 1000 խոր.մետրի համար մինչեւ 299 դոլար, իսկ Հայկական ատոմակայանը շահագործումից կհանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ