News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը:

Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ օրենքի պահանջների համաձայն գործող օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով եւ Պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

Նախկինում անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվել է ՀՀ կառավարության 27.11.2000թ. որոշմամբ սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները եւ գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու եւ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը:

Հաշվի առնելով նաեւ, որ մինչեւ ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում եւս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը:

Որոշման նախագծի ընդունումը կապահովի անձանց մարտական գործողության մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը, նման կարգավիճակ ստացած անձանց կողմից օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ