News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբանը` նշելով, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում:

«ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում է իմ գրասենյակի բոլոր համակարգիչներն առագրավել ինչ-որ քրեական գործի շրջանակներում, որտեղ ես եղել եմ վկայի ներկայացուցիչ: Բայց մեր  համակարգիչները բոլորը բացառապես իրենց մեջ պարունակում են  գաղտնիք պարունակող տեղեկատվություն, որոնք առգրավվել հնարավոր չէ, որեւէ իրավական ակտի ուժով:

Անգամ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով այն հնարավոր չէ առգրավվել, փաստաբանության մասին օրենքը հստակ սահմանում է դա»,-ասաց նա` նշելով, որ  «Աշտարակ կաթ» ընկերության հետ կապված են ցանկանում առգրավվել համակարգիչները:

Փաստաբանը նշեց, որ այս պահին ինքը հրաժարվում է տրամադրել համակարգիչները, բայց չի  բացառում, որ ուժ կիրառելով էլ կարող են առգրավել:

Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ