News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 27-ին տեղի է ունենում հանդիպում Թուրինի գործընթացի մասին իրազեկման շուրջ, որտեղ նախատեսվում է ներկայացնել ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու երաշխավորությունները, ինչպես նաեւ Կրթության եվրոպական հիմնադրամի գնահատականը։

Թուրինի գործընթացը գործընկեր երկրներում ենթադրում է վերլուծել մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) կապիտալի եւ քաղաքականության զարգացման խնդիրները, ՄԿՈւ բարեփոխումների մոնիթորինգ անցկացնել, գնահատել առաջընթացն ու քաղաքացիների վրա ազդեցությունը եւ համաձայնեցնել ապագա առաջնահերթությունները։

Միջոցառմանը մասնակցում են «Արեւելյան գործընկերության» հարցերի դեպարտամենտի հարեւանության եւ Եվրահանձնաժողովի ընդլայնման գծով բանակցությունների գլխավոր տնօրինության տնօրեն Լոուրենս Մերեդիթը, Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, փորձագետներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ