News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:

CNN-ի հաղորդմամբ՝ կնոջ վրա հարձակվել էին երկաթգծի կայարանի ճանապարհին: Կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. այրվել է նրա մարմնի մինչեւ 90 տոկոսը: Նրա վրա հարձակվողներից են նաեւ երկու բռնարարներն ու նրանց բարեկամները: Բռնարարներից մեկն ազատ էր արձակվել գրավի դիմաց, իսկ մյուսը փախուստի էր դիմել: Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու սպանության փորձի եւ վախեցնելու կասկածանքով:

Հնդկաստանը բախվում է կանանց նկատմամբ սեռական բռնության էնդեմիկ խնդրի հետ:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների խոսքով՝ անցյալում Հնդկաստանում սեռական ոտնձգություններն իշխանությունների կողմից դիտարկվում էին որպես ավելի շուտ սոցիալական եւ մշակութային խնդիր, սակայն ոչ իրավապահ մարմինների պարտավորություն և հոգատարություն, քանի որ գոյություն ունեցող օերնքները չեն պաշտպանում կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ