News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ԲՀԿ  խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկել ամանորյա միջոցառումների համար կառավարության կողմից 271 մլն դրամ հատկացնելու նախագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես երբեւէ դեմ չեմ եղել տոները նշելուն եւ կարծում եմ, որ ցանկացած տոն պետք է նշվի պատշաճ, բայց 750 հազար դոլար հատկացնել ամանորյա միջոցառումներին ես համարում եմ քաղաքապետարանի կողմից ցինիկ վերաբերմունք՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ խնդիրներ կան Երեւանում, որ հրատապ լուծում են պահանջում»,-ասաց նա:

Զոհրաբյանը հավելեց, որ եթե երեւանցիների բոլոր կենսական խնդիրները լուծված լինեին՝ աղբահանություն, քաղաքի լուսավորություն, դա այլ իրավիճակ կենթադրեր. «Հատկապես արվարձաններում կարծես ռմբակոծված Դրեզդենը լինի լուսավորության եւ ասֆալտապատման առումով: Էլ չեմ խոսում վերելակների մասին, որոնց մոտ 10-15 տոկոսը մահվան վերելակներ են, որ շահագործել չի կարելի: Եվ այս պայմաններում 750 հազար դոլար հատկացնել Ամանորի միջոցառումներին, ես սա համարում եմ հերթական ցինիզմը: Այդ պատճառով ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Հասմիկ Խաչունցը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է լինելու հրապարակում եւ դա հնարավորություն է մի մեծ ընտանիքի մի մասը զգալու, վարչապետի հետ նշելու Ամանորը հրապարակում, նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանի հետ հրապարակում Ամանորը կարելի էր նշել շատ ավելի զուսպ գումարներով եւ չեմ կարծում, որ պարոն Փաշինյանի համար գումարի չափն է եղել կարեւոր: Տոնը տոն չէ գումարով, արված ծախսի քանակով, տոնը հոգեվիճակ է, տրամադրություն է: Կարող էին ծախսել 100 հազար դրամ եւ տրամադրությունը լիներ տոնական, բայց եթե այսօր երեւանցին ունի բազում կենսական խնդիրներ եւ ես վստահ եմ, որ ոչ մի երեւանցին, բացի դեմագոգներից եւ պոպուլիստներից, չի կարող ողջունել, երբ իր վերելակը քանդված է, իր երեխան նստում է մահվան վերելակ, 750 հազար դոլար հատկացնում են տոնածառի միջոցառմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ