News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի մուտքեր, որոնք առանձնացված են սեռային հատկանիշով, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան պահանջում էր, որ բոլոր ռեստորաններում մեկ մուտք լիներ ընտանիքների եւ կանանց համար, մեկ այլ մուտք՝ տղամարդկանց համար: Համապատասխան նախարարությունը թվիթերյան էջում հայտարարել է, որ դա այլեւս պարտադիր չէ:

Տասնամյակներ շարունակ ամուսնական կամ ազգակցական կապեր չունեցող կանանց եւ տղամարդկանց արգելվում էր միասին այցելել հասարակական վայրերը՝ խիստ սոցիալական կանոնների համաձայն:

Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են սահմանափակումները, այդ թվում՝ կանանց համար ավտոմեքենա վարելու եւ հանրային վայրեր այցելելու արգելքի չեղարկումը:

Վերջին տարվա ընթացքում սեգրեգացիան թուլացել էր, քանի որ սրճարանները, կոնֆերանս-կենտրոնները եւ համերգասրահները դադարել էին պահպանել դա:

Սաուդյան Արաբիան, որն ամենաշատ գենդերային սեգրեգացիա ունեցող երկրներից մեկն է, հրաժարվել է նաեւհոգաբարձության համակարգից, որը պահանջում էր, որ բոլոր կանայք ստանային տղամարդու բարեկամների համաձայնությունը կարեւոր որոշումներ կայացնելիս՝ ընդհուպ մինչեւ արտերկիր մեկնելը կամ կրթությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ