News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում 12-ամյա աղջկան ձերբակալել են պոտենցիալ սպառնալիքի ստեղծման համար՝ այն բանից հետո, երբ նա կազմել եւ համացանցում է տեղադրել իր համադասարանցիների «մահերի ցուցակը», հայտնում է Americaru-ն։

Falcon Cove միջնակարգ դպրոցի աշակերտուհին ձերբակալվել է համադասարանցիներին սպանելու մտադրության համար, հայտնում է Բրովարդ շրջանի շերիֆի գրասենյակը։ Աղջիկը Snapchat-ում հրապարակել է մյուս երեխաների համար մահվան ցանկություններով ցուցակ։ Այդ մասին ոստիկանությանը հայտնել են աշակերտներից մեկն ու նրա ծնողները։

Իր չսիրած մարդկանց ցուցակի վերջում աղջիկը գրել է, որ նրանցից ոչ մեկն անվտանգության մեջ չէ, քանի որ «նրանց երկուշաբթի կսպանեն»։ Աշակերտուհուն առաջադրվել է երկու մեղադրանք՝ սպանության սպառնալիք եւ հրազենի մասին սուտ տեղեկատվություն։ Նրա անունը չի նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ